-Չգիտեմ:
-Ինչու՞ տվեցիր:
-Չտվեցի, նա ինքն իր կամքով վերցրեց:
-Ստում ես:
-Հավատա՛, չեմ ստում:
-Մրսում եմ:
-Գիտեմ, ես էլ:
-Մենք ծնված օրվանից միասին էինք:
-Ցավում եմ: Ների՛ր:
-Ներե՞մ, բայց ինպե՞ս:
-Ների՛ր, Ձեռնո՛ց, ների՛ր, քանզի ես եմ մեղավոր, եթե ես այդ օրը ձեզ ինձ հետ չվերցնեի , հիմա, դուք առանձին չէիք լինի: Ների՛ր: Ես այդքան էլ մեղավոր չեմ, որ ափերս դեռ մանկուց սառն են:
-Որտե՞ղ ե նա:
-Նա՞: Վաղուց չգիտեմ <<նա>>-ն ով է: Երևի դու նկատի ունեիր, թե որտեղ է քո <<ձեռնոցը>>:
-Այո: Հենց իմ ձեռնոցը:
-Կարծում եմ, որ իմ <<ձեռնոցի>> հետ է: Ների՛ր, չեմ կարող վերադարձնել, քանի որ վստահ եմ՝ իմ <<ձեռնոցը>> իր իսկ ձեռքով վառել ու թաղել է քո <<ձեռնոցին>>: Ներիր խնդրում եմ:
-Այս ի՞նչ ես խոսում: Ինչպե՞ս թե վառել է: Ինչի՞ համար պետք է վառած լինի իմ կեսին: Դուք եք մեղավոր, դուք՝ երկուսդ:
-Մե՞նք: Մենք չկա: Կամ ԵՍ: Այո՛, վառել է, իսկ ի՞նչ էիր կարծում պետք է պահե՞ր ու պահպանե՞ր: Նա հիմա ուրիշ ձեռնոց ունի: Կարծում եմ ավելի նոր ու հետաքրքիր մի ձեռնոց: Կարծում եմ այդ ձեռնոցի մատներն ավելի երկար կլինեն, և վերջապես կտեղավորվեն նրա ափերը ու չեն մրսի ցուրտ ձմռանը:
-Իսկ դու՞: Դու կպահպանե՞ս ինձ:
-Այո, բայց վախենամ ափս սառր մնա:
-Վառվածը՞:
-Մի՛ ասա:
-Ինչու՞:
-Ուզում եմ կտրել այդ ձեռքս: Այն իմ տխուր ձեռքն է: Այն վառվել է, երբ դեռ մանուկ էի: Այն կարծես ԵՍս լինի, բայց, գիտե՞ս, նա սիրում էր այդ ձեռքս:
-Հիմարություններ մի՛ ասա: Միայն ասա, թե որտեղ է թաղված իմ <<ձեռնոցը>>:
-Մմմմ՜... Քո <<ձեռնոցը>> թաղվել է իմ մեջ կամ երևի՝ ինձ հետ, բայց ես չգիտեմ , թե որտեղ է նա ինձ թաղել: Ես մանկուց եմ թաղվել: Ասում են՝ մարդու կյանքը պատկերված է ձեռքի ափի մեջ, ամեն մի գիծը իր յուրահատուկ նշանակությունն ունի, ամեն մի գիծ իր պատմությունն ունի, իր ներկան ու իր անցյալը:
-Ես քեզ հետ եմ:
-ՄԻ՛ ասա:
-Հավատա՛:
-Չեմ հավատում: Բոլորն էլ ասում էին, թե կողքս են, բայց դա այդպես չէ:
-Ցավու՞մ է :
-Ինչը՞:
-Դու ասա : Սիրտդ գուցե, կամ...:
-Չէ՛, իմ սիրտը երբեք չի ցավում:
-Ստում ես:
-Նայի՛ր պատուհանին: Տեսա՞ր:
-Այո: Դու նրա անունը գրեցիր քրտնած պատուհանին:
-Մի՛ շարունակիր:
-Նայի՛ր: Պատուհանը արտասվում է:
-......
-Մի՛ լռիր:
-Ինչքա՞ն պետք է ձեռքերս ջերմացնեմ գրելով:
-Հավատա ամեն ինչ լավ կլինի:
-Ոչինչ էլ լավ չի կարող լինել: Ես հեռանում եմ:
-Մի՛ արտասվիր: Մնա՛:
-ԵՍ լաց չեմ լինում: Հերի՛ք է:
-Ախր ես տեսնում եմ, որ արտասվում ես:
-Իսկ ու՞ր է իմ ձեռնոցը, ու՞ր է: Նրա մեկ ափի մեջ երկու ձեռքս էլ տեղավորվում էին: Սիրում էի տաքացնել ձեռքերը: Սիրում էի նրա ձեռքերը, բայց չէի սիրում, երբ այդ ձեռքերով ծխախոտն էր բռնում: Թող գա: Թեկուզ ծխախոտը ձեռքին: Խոստանում եմ, որ ԵՍ այն դեն կնետեմ ու իմ սեփական սառնությամբ կջերմացնեմ նրան, բայց ու՞ր է:
-Մաքրի՛ր արցքունքներդ:
-Պատասխանի՛ր:
-Տոնավաճառում: Նոր ձեռնոց է գնում:
Комментариев нет:
Отправить комментарий