пятница, 26 апреля 2013 г.

Եթե միայն ...



Եթե միայն կարդալ իմանայի, ես կկարդայի այն ինչ չկա:
Եթե նույնիսկ գրել մեկտեղ, ես կգրեի մեկտեղ ոչինչ:
Եթե նույնիսկ ոչինչ չզգայի, ես կխորհեի, ես կխոսեի:
Եթե միայն ես խոսեի, ես կկարդայի, ես կգրեի:
~ ~ ~
Եթե այսպես, այնպեսն իզուր է:
Եթե այսչափ, այնչափը զուր է:
~ ~ ~
Եթե ես կամ, չկան նրանք:
~ ~ ~
Այստեղ եմ ես, եթե դու գաս:
Եթե դու գաս, ես կփախչեմ:
Ես կվազեմ:
Ես կկորչեմ:
~ ~ ~
Եթե չգաս, ես կկանգնեմ:
Լուռ կնայեմ:
Լուռ կխոսեմ:
Լուռ կարտասվեմ:
Մեկտեղ գոռամ, մեկտեղ գոչեմ:
Եթե գոռամ, դու չփախչես:
~ ~ ~
Եթե լռեմ դու լուռ կգաս, լուռ կկանգնես, լուռ կխոսես:
Եթե դու գաս, դու լուռ դիպչիր չոր աչքերիս, թաց այտերիս:
~ ~ ~
Եթե միայն ես քեզ սիրեի...
Ախ, թե միայն ես քեզ սիրեի...
Եթե նորից ես քեզ սիրեի...
Ես կգոռայի ես կգոչեի...
Եթե միայն...
~ ~ ~
Բայց ես լուռ եմ...
Համր...
Անխոս...
Անլեզու...
Անսիրտ...
~ ~ ~
Լուռ եմ կրկին, Լուռ եմ ընդմիշտ:
Լուռ եմ հավետ...Լուռ` առհավետ...

Комментариев нет:

Отправить комментарий