пятница, 26 апреля 2013 г.

Եթե միայն ...



Եթե միայն կարդալ իմանայի, ես կկարդայի այն ինչ չկա:
Եթե նույնիսկ գրել մեկտեղ, ես կգրեի մեկտեղ ոչինչ:
Եթե նույնիսկ ոչինչ չզգայի, ես կխորհեի, ես կխոսեի:
Եթե միայն ես խոսեի, ես կկարդայի, ես կգրեի:
~ ~ ~
Եթե այսպես, այնպեսն իզուր է:
Եթե այսչափ, այնչափը զուր է:
~ ~ ~
Եթե ես կամ, չկան նրանք:
~ ~ ~
Այստեղ եմ ես, եթե դու գաս:
Եթե դու գաս, ես կփախչեմ:
Ես կվազեմ:
Ես կկորչեմ:
~ ~ ~
Եթե չգաս, ես կկանգնեմ:
Լուռ կնայեմ:
Լուռ կխոսեմ:
Լուռ կարտասվեմ:
Մեկտեղ գոռամ, մեկտեղ գոչեմ:
Եթե գոռամ, դու չփախչես:
~ ~ ~
Եթե լռեմ դու լուռ կգաս, լուռ կկանգնես, լուռ կխոսես:
Եթե դու գաս, դու լուռ դիպչիր չոր աչքերիս, թաց այտերիս:
~ ~ ~
Եթե միայն ես քեզ սիրեի...
Ախ, թե միայն ես քեզ սիրեի...
Եթե նորից ես քեզ սիրեի...
Ես կգոռայի ես կգոչեի...
Եթե միայն...
~ ~ ~
Բայց ես լուռ եմ...
Համր...
Անխոս...
Անլեզու...
Անսիրտ...
~ ~ ~
Լուռ եմ կրկին, Լուռ եմ ընդմիշտ:
Լուռ եմ հավետ...Լուռ` առհավետ...

вторник, 12 февраля 2013 г.

Ուղղակի մտքեր...


  Անգամ հայելին է դարձել խաբուսիկ: Երբեմն լալիս է իմ հետ միասին: Երբեմն ժպտում է, նայում աչքերիս ու անամոթաբար քողարկում սուտը: Սուտը.... սուտը... ամեն ինչ սկսեց իմ ստեղծած ստից: 
  Իմ միակ տարածած սուտը, իմ լավ լավ լինելն էր: Իսկ մարդիկ հավատում են անգամ իմ ստին: Իսկ դու հավատա ստեղծած իմ եսին: Մարդիկ սիրում են կարդալ միայն այն, ինչ գրված է, իսկ ես սովոր եմ գրել: Գրել միայն այն, ինչ չկա, կամ գուցե երբեք էլ չի եղել: Դատարկ բան է: Իմ միակ վախը դատարկ մի բան էր: Իսկ մարդիկ վախենում են դատարկությունից: Մարդիկ սիրում են խառնվել ամբոխին, իսկ իմ ցանկությունն էր դուրս գալ միայնակ: Իմ միակ վախը քեզ խառնվել էր, իսկ մարդիկ սովոր են խառնել ամեն ինչ: Իմ միակ երազը քեզ տարբերելն էր, իսկ դու սիրում ես խառնվել ամբոխին: Գուցե, դա էր մեր տարբերությունը: Իմ միակ արգելքը իմ աչքերն էին, քո աչքերն անգամ ուրացան արգելքիս: Դու իմ միակ, դու իմ թախիծ պարուրված աչքերիս, դու իմ միակ ապտակն ես, որ սթափեցրեց անցյալի շուքից: 
  Անցյալ... Անցյալ... այն կորած ու կորցրած անցյալը, որ անկարելի է նորից ետ բերել: 
 Ախ, Տեր, իմ միակ ցանկությունը գույներն են: Գույներ եմ ուզում: Արևն անգամ սև է թվում, իսկ գիշերը երբեմն սպիտակ դժոխք հիշեցնում: Լուսինն էլ կորել ու չի երևում: Միայն մի քանի աստղեր եմ տեսնում, իրենց դրել են լուսնիս լրացնող:   
Ախ, ինչքան շատ են մոլագար մարդիկ այս անիծված աշխարհում: 
 Մտքեր....մտքեր.. կանգ առեք: Բավ է: Նայեք, ներքևի կածանում լույսը պահմտոցի է խաղում: Գնացեք, նա է ձեր խաղընկերը: 
 Անսովոր է: Թվում է, թե շուրջս ծիածաններ են քանդվում ու հյուսվում: Իսկ ես մնացել եմ, որ տեսնեմ թե ինչպես է խաղում լույսի ստվերը մի կաթ ջրում: 

вторник, 5 февраля 2013 г.

Ներիր

 Քանի ու քանի խաղեր եմ հաղթել, քանի ու քանի սրտեր եմ կոտրել, ու ինքս ինձ «դավաճան» կոչել:
Այո... դավաճան եմ ես, դավաճան եմ ինքս ինձնից անկախ քեզ սպասելու համար:
 Այո, սիրելիս, դավաճան եմ ես, ինքս ինձնից թաքուն երազելու համար, դավաճան եմ նաև հավատալու համար:
  Ինքս ինձնից անկախ, ինքս ինձնից թաքուն քեզ պատկերացնելու համար, անշուշտ, դավաճան եմ ես: 
  Դավաճան եմ հազարին հազարով մերժելու, հազարից հազարով առհամարելու, քեզ մեծարելու, քեզ երազելու համար:
  Իհարկե, համաձայն եմ, դավաճան եմ քեզ ներելու համար: 
Դավաճան եմ ես, ընդունում եմ:
Դավաճան եմ, որ ինքս ինձ դավաճան կոչեցի:
Դավաճան եմ իմ անդավաճան սիրով, սիրելիս:
 Այո, դավաճան եմ քեզ չլրացնելու համար: 
 Դավաճան եմ իմ հույսով, իմ հավատով, որ սպանեցիր երկու վայրկյանում: Ախ, դու իմ անդավաճան, ներիր դավաճանիդ, գուցե և հետո դառնամ «անդավաճան» քեզ` ԴԱՎԱՃԱՆԻԴ:

понедельник, 4 февраля 2013 г.

Փոշոտ լռություն...


   Ուժ եմ գտել լռեցնելու լռությունս: Փակել եմ բերանը, դրել` տուփի մեջ, պահել եմ այնպես, որ շնչահեղձ լինի: Իսկ այն, անշուշտ, ուզում է խոսել: Ուզում է, սակայն ուրիշ ճար չունի:
  Դուք` մարդիկդ, ինչպես եք կոչում այդ, երբ գոռում է լռությունը: Ես կոչում եմ ծամածռություն, ես կոչում եմ խաբկանք, գուցե: Ես կոչում եմ հիմարություն: Լռություն, սպանվել ես քո աղմուկով, սպանել ես ինձ` սպանվածիս: Այնպես արա քեզ բաց թողնեմ, որ շունչ քաշեմ, խեղդվում եմ արդեն: Թույլ տուր զգամ ազատության հոտը, բաց թող ձեռքս, բաց արա աչքերս:
   Լռությունն ու ես հավերժական թելերով կապվել ենք, կապվել ու ստեղծել ենք հիմար կապանքներ, պարաններ ենք կապել ու ճոճվում ենք անընդհատ: Մեկ` իմ կողմ, մեկ` նրա: Մեկ` աջ, մեկ` ձախ, հետ ու առաջ, գնում, գալիս, մեզ ենք փնտրում ու չենք գտնում, միայն ստվերներ ենք նկատում, սակայն մատնում ենք լռության, անցնւմ ենք, գնում: Ախխխ այս ձևությունը, որ սարքեցի ես պահմտոցի: Փնտրում եմ նրանց, բայց գտնում եմ մեզ` ինձ ու լռությանս: Հաճախ, նաև, թաց աչքեր, սպիացած այտեր, սպասող շուրթեր, սառած մատներ ու հոգնած դեմքեր:
   Մեկ է լուռ եմ: Ես կոտրում եմ ամեն ինչ հասկանալու քո անիծյալ շնորհը: Դու խոսում ես, ես լռում եմ: Ես լռում եմ դու խոսում ես:
 Լոկ մի քանի բառ, մի քանի րոպե տուր ինձ, ու վերջապես մաքրիր լռությանս վրայի փոշին, ուզում եմ շնչել սիրելիս:

вторник, 22 января 2013 г.

Այսպես, թե այնպես...


  Մի մեծ բաժակով կենացդ եմ խմում: Այսօր տոն է: Տոնը երկուսիս, որն արդեն մեռել է մոտ 10 ամիս, ու ես վերջին անգամ տոնում եմ սիրելիս: Լցրել եմ բաժակս, նստել եմ գետնին, հիշում եմ օրերս ու կում-կում խմում: Սրտիցս աջ` հենց մեր ցավոտ տեղում, մռայլ է ու մութ, ցավում է, գոռում: Ուզում եմ այսօր քեզ կոչել <<հավատարիմս>>,  դու իմ վերջին <<հավատարիմ>> , դու իմ վերջին <<զինվոր>>, սպասում եմ քեզ հիմարաբար:
  Հենց այնպես ոչինչ չի լինում, կամ գուցե լինում է: Դու ապրում ես առանց ներկայիս, իսկ ես ստեղծում եմ համառ ապագա: Այսպես, թե այնպես ես լռում եմ ինքս ինձ, ես լողում եմ ցավիս հետ, իմ իսկ ձեռքերով ստեղծած արցունքիս ծովում, իսկ դու սիրելիս վերցրել ես ռետին ու ջնջում ես, այն ինչ մենք ենք գրել: Անարդար է , բայց այսպես, թե այնպես արդար բան չկա: Այսպես, թե այնպես անցավ ու գնաց , անցավ և գնաց 2 հիմար տոն: Աչքերիս համար ցավոտ, աչքերիս համար օտար, մի օր ու չկրկնվող հիմար պատկերներ: Այսպես, թե այնպես անցան գնացին, դու էլ չես գալու, ես գիտեմ` անգամ չես էլ հիշելու:
  Հունվարի 23` մի հիմար պատկեր,  երկու սատանա իրար են նայել: Վերջին անգամ եմ տոնւմ սիրելիս, վերջին անգամ կենացդ խմում, քանզի առանց քեզ դատարկ է տոնս:  

    Լռությունս ուզում է խոսել, բայց թույլ չեմ տալիս նրան դառնալ ձևություն: Պատռել եմ ուզում ուղեղս, որ մի պահ իր տեղը զիջեց քարացած սրտիս: Ուզում եմ գոռալ, գոռալ ու ջարդել պատերը բոլոր, ուզում եմ գոռալ ու պատռել դեմքերը բոլոր, ուզում եմ գոռալ , որ ներկա չստանամ ես մեկ ուրիշով, որ բացակայիս չհամարձակվեն լրացնող գտնել, ուզում եմ գոռալ, որ չմոռանան, ես նրան <<հավատարիմս>> եմ կոչել: Այսպես թե այնպես այսօր տոն է, ու ես շարունակում եմ ճառս բարձրաձայն: Խմում եմ կենացդ, դու իմ վերջին <<հավատարիմ>>, իմ վերջին <<անցյալ>>` ներկայիս կողքին:


воскресенье, 6 января 2013 г.

Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել...


Երբ արթնացա մտածում էի, թե սովորական մի օր է սկսելու, որ սովորականի նման հագնելու եմ կեդերս ու գնամ դասի. իհարկե իմ սովորական օրերը սկսում են դպրոցից ու ավարտվում դասերով, բայց այդ օրն անկախ ինձնից քայլում էի մեկ այլ ուղղությամբ: Հայացքս սառն էր, ինչպես միշտ, իսկ ոտքերս՝ համառ, Ես արագ-արագ էի գնում կարծես՝ ընկել էին հետևիցս, կարծես՝ վազում էի, չ՛է, գուցե՝ փախչում այս ամենից: Շուրջս նայում էին ինձ և կարծում, թե գժվել եմ: Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել: Չէ՞ որ...


Մտածմունքներով էի և չհասկացա, թե ինչպես ոտքերս բերեցին ինձ այդ այգին: Այդ այգին լի էր հիշողություններով: Ամեն անգամ, երբ բախտ էր վիճակվում գնալ այնտեղ, կամ ժպտում էի, կամ՝ լալիս:

Իսկ այդ օրը՞, այդ օրը արցունքներն այտերիս անվերջ շշնջում էի «ինչի՞», «ինչի՞ համար»: Փչում էր քամին ու չորացնում դեմքիս վրա նկատվող թացությունը: Աչքերս սառն էին, սառն էր հայացքս ու ինչպես միշտ չէի զգում ոչի՜նչ, ոչի՜նչ: Անվերջ նայում էի ծառի մոտ գտնվեղ նստարանին: Անկեղծ ասե՞մ: Ես, ասես՝ կինոթատրոնում լինեի, որտեղ հրավիրել էին ինձ, ինքս ինձ տեսնելու և վերջապես, ինքս գնահատելու սեփական խելահեղ դերս: Նայում էի շուրջս, շոյում էի դեմքս, դիպչում՝ մարմնիս, ուզում էի հասկանալ, մի՞թե վերջացել է ամեն ինչ, մի՞թե սա է վերջը, մի՞թե մահացել եմ, մի՞թե հիմա պետք է տեսնեմ կյանքս՝ սկզբից մինչև վերջ: Հիանալի՜ է: Հրաշալի՛ է: Անկեղծ ասած, իմ կյանքում, արևը միշտ ժպտացել է ինձ ու հիշեցրել իր մասին: Երջանիկ եմ եղել: Այդ ամենը նորից տեսնելով՝ դեմքիս մկանները հիշեցնում էին իրենց մասին: Պատկերացնու՞մ եք, ամբողջ կյանքս մի քանի րոպեում՝ համառոտ, ու այդքան երջանկություն միանգամից, բայց ի՞նչ կապ ուներ այդ նստարանի հետ: Ես այդ հարցի պատասխանը ստացա այն ժամանակ, երբ սկսեց նոր, վերջին էտապի ցուցադրությունը: Ցա՞վ, աղմու՞կ: Չէ՛, փոթորի՛կ, կամ գուցե՞ շրջադարձ: Ինչպե՞ս եք դուք դրան ասում, մարդի՛կ: Այդ նստարանը, այդ այգին, այդ ծառը, ագռավները: Մութը վրա տվեց, միանգամից սառեց ամեն ինչ: Մենակ էի: Մենակ նայում էի: Սառել էի: Ուզում էի բառեր գտնել: Ուզում էի գոռալ, փրկություն՝ խնդրել: Ուզում էի ասել«բա՛վ է, կանգ ա՛ռ, ժամանա՛կ, կանգ ա՛ռ ու հեռացի՛ր՝ հուր-հավիտյան»: Ցավում է, ցավում է հոգիս: Չեմ ուզում հիշել: Անվերջ գոռում էի: Ձայն լսեցի: Աջ կողմումս մի անմեղ շուն կանգնել ու ինձ էր նայում, կարծես՝ այդ կենդանին ուզում էր ասել «գժվե՞լ է այս աղջիկը»: Այո, գժվել եմ, ինչու՞ չգժվել: Մրսում էի, շատ էի մրսում, իսկ կինոթատրոնի կարգավիճակը ասես՝ չէր ուզում բաց թողնել: Կապել էր ինձ ու ստիպում էր նայել այդ ամենը, իսկ Ե՞ս, Ես չեմ ուզում, չեմ ուզում նայել:

-Խնդրում եմ թող ինձ, թող հեռանամ: Ուզում եմ գնալ: Ինչպե՞ս մթնեց, ինչու՞ մթնեց:Խավարը իշխում էր շրջակայքը: Եվ հանկարծ անջատվեց ամեն ինչ: Այո-այո, անջատվեց: Պատկերացրեք մի պահ՝ դուք հեռուստացույցով մի ֆիլմ եք նայում ու լույսերը տանում են: Վստահ եմ, դուք գժվում եք: Այո՛ գժվում, ինչու՞ չգժվել: Մութ էր: Միայն մի աթոռ կար, սեղան կար ու թուղթն իր գրչով: Գիտե՞ք ինչի էր նման: Նման էր այն քաղմասների սենյակներին, որտեղ ասում են.«Գրի՛ր»: Չէ, չէ չփորձես հեգնել: Անկեղծ եմ ասում, երբեք չեմ եղել այնտեղ, բայց դե գիտեմ էլի: Ես նման էի այն գողերին, որ գողություն անելուց առաջ շտապում են ստուգել տարածքը: Մոտեցա, նստեցի ու վերցրի գրիչը: Ա՝խ, ինչպես չեմ սիրում գրել, Աստված իմ, բայց ձեռքս ինձ ոչինչ չասելով սկսեց գրել: Մեխանիկորեն, կարծես՝ արտագրություն էի անում՝ առաջին դասարանում: Գրում եմ. «Լավ դերասաններ ենք եղել մենք: Այո՛, շատ լավ դերասաններ: Լավ ենք խաղացել: Ո՞վ տվեց մեզ այս դերերը: Ես չէի ուզում գլխավոր հերոսուհին լինել: Ես չէի ուզում դերասան լինել, հենց այս ֆիլմում: Իմն ուրիշ էր: Ուրիշ աշխարհ էր: Ինձ պետք չէր այդ դերը: Այդ դերով չէր, որ Ես պետք է հայտնի դառնայի: Նրա կողքին չէր, ոչ Ես պետք է ինձ երջանիկ զգայի, կամ եթե Ես միան կարող էի այդ դերը խաղալ, ինչու՞ հերոսը հենց նա եղավ, ինչու՞ հենց նա: Մտքերս հանգիստ չեն տալիս ինձ»: Անվերջ երկմտում էի: Այդ պահին զգացի, որ քամին խաղում է մազերիս հետ: Անշուշտ սիրում եմ, երբ քամին ինչ-որ բան է ուզում ասել: Հանկարծ լսեցի, «շրջվի՛ր»: Շրջվեցի: Սթափվեցի: Ինչու՞ շրջվեցի, չէ՞ որ իմ հետևում այդ հերոսի կյանքն էր դեռ շարունակում: Նրա անձնական կինոնկարի պրիմիերան էր: Գուցե պետք է ասել. « դադարեցրե՛ք, կանգնեցրե՛ք այս կինոնկարը, չեմ ուզում, չէ՞ որ Ես եմ գլխավոր հերոսուհին, մի՛ փոխեք մեր դերերը, խնդրում եմ, մի՛ փոխեք»: Եվ քամին կրկին շշնջաց.

-Ուրեմն փոխիր քեզ:

 
Ստափվեցի: Կարծես սառր անձրև թափվեր գլխիս: Ստափվեցի: Աչքերս նորից սառեցին ու արցունքներս սառույցի նման կախվեցին աչքերիցս: Ինձ թվում էր, թե հերոսն էլ էր փոխել իր կերպարը՝ դարձել քամի, ու նորից ինձ խնդրում էր փոխվել: Փոխվե՞լ, բայց ինչպե՞ս: Չէ՛, չեմ ուզում փոխվել: Ուզում եմ, որ հերոսը հուր-հավիտյան քամի դառնա, որ միշտ խաղա մազերիս հետ, շոյի դեմքս, անվերջ շշնջա, հուշի, ուղղի, օգնի, կողքս լինի, որ զգամ նրան, բայց ինձ փոխե՞լ, ներիր անկարող եմ:Խառնվել էր ամեն ինչ: Ձեռքերս դողում էին: Դողում էր ձայնս, բայց չէի դադարում գոռալուց, չէի դադարում անվերջ կոտրելուց, ջարդ ու փշուր անելուց: Գոռում էի, կարծես թե ինձ լսում էին: Չէ, չէին լսում: Նրանք այդ կինոնկարն էին նայում:

-Լսե՛ք ինձ: Բավական է, հանեցե՛ք ձեր դիմակները, որ գեթ մի վայրկյան շնչել կարողանաք:


  Այդ պահին աչքիս առաջ հայելի հայտնվեց : Այն այնպես էր նայում, կարծես ուզում էր ասել. <<ապա մի քեզ նայիր՛, կանգնի՛ր, վեր կաց, հերիք է կանգնի՛ր, քանի դեռ հողը ոտքերիդ տակ է, կանգնի՛ր>>: Մարմնումս քնել էր զենքերիցս մեկը՝ հպարտությունս: Արթնացավ խոր քնից և հենց այդ վայրկյանին կանգնեցի հայելու առաջ: Աչքերիցս թափվում էր՝ անձրև հիշեցնող արցունքներս, բայց կանգնելով հայելու առաջ նայում էի աչքերիս: Հիշում եմ, երբ ասացիր, թե աչքերիս համար ինձ էլ չեն սիրի: Ես էլ մի մանուկ՝ փոքր երեխա, ասացդ ընդունելով սկսեցի արտասվել, իսկ իմ աչքերը՜: Իմ աչքերը ոչ միայն տեսնել, այլև զգալ ու լսել գիտեն, հասկանալ ու գնահատել, ապտակել գիտեն աչքերս, աչքերս ներել ու սիրել գիտեն, աչքերս՝ տխրել , բայց ոչ երբեք ժպտալ, միայն դա չգիտեն: Մի պահ ինձ թվաց՝ աչքերումս կրակ է վառվում, բայց չէ՛, ի՞նչ կրակ, ի՞նչպես կարող է թաց տեղում կրակ վառվել: Ձեռքիս տակ մկրատ կար: Վերցրեցի ու սկսեցի կտրել մազերս: Հիշում եմ, երբ ասում էր. <<երեխես, չկտրե՛ս մազերդ>>, իսկ Ես կտրում էի, Ես հականիշն էի նրա բառերի: Եթե բջջայինիս ձայնը չլսեի, համոզված եղե՛ք, գուցե նաև մկրատը սկսեր մարմինս մասերի բաժանել, ինչպես նրանք հոգիս կտրեցին ու պատառ առ պատառ վաճառեցին շներին: Անծանոթ հեռախոսահամար էր ու անկարելի էր պատասխանելը, բայց անկախ ինձնից շտապեցի պատասխանել:

-Ալո՞:
-Բարև:
-Բարև Ձեզ, կներեք ու՞մ հետ եմ խոսում:
-Շտապի՛ր:
-Այսի՞նքն:
-Շտապի՛ր, նա սպասում :

Ուզում էի հարցնել, թե ով է սպասում ինձ, սակայն չհասցրեցի: Զանգն ընդհատվեց: Նկատելի էր դառնում սրտիս առկայությունը, բայց, հավատացե՛ք, Ես հազվադեպ եմ զգում նրա ներկայությունը մարմնումս: Արթնացել էին բոլորը՝ հպարտությունս, եսասիրությունս, և վերջապես՝ ԵՍ: Կորցնելու ոչինչ չունեի: Ուժեղ քամի սկսեց ու վառվեցին փողոցի լույսերը: Ինձ չկորցնելով շտապեցի քամու ուղղությամբ: Այնքան  մռթմռթացի, որ երեսնիվայր ընկա գետնին: Մարմինս ցավ չզգաց, բայց միևնուն ժամանակ, իմ էությանը չհամընկնող օգնություն էի խնդրում քամուց, բայց նա ինձ թողեց ու հեռացավ: Արևը նորից ժպտաց ինձ, իսկ Ես գոռում էի.















-Չեմ ուզում, արև գնա խնդրում եմ գնա՛, Ես նրան եմ ուզում: Ու՞ր ես: Թողեցիր ինձ այն ժամանակ, երբ ամենաշատն էիր պետք: Ինչու՞: Օգնի՛ր կանգնեմ, սիրելի՛ս: Խաղա՛ մազերիս հետ: Թու՛յլ տուր զգամ ներկայությունդ: Օգնի՛ր կանգնեմ: Ի՞նչ եմ անելու, շուտով ամառ է և ամեն օր արև է լինելու: Չեմ ուզում այդ շինծու ժպիտը: Քամի եմ ուզում, քեզ եմ ուզում: Բերե՛ք իմ վրա հող լցրեք: Ողջ-ողջ թաղեք: Թողեք մեռնեմ: Ու՞ր ես իմ հերոս: Կորել ես, ասես: Չեմ հիշում դեմքդ, միայն ներկայությունդ եմ զգում ամեն օր, ամեն ժամ: Գիտեմ, որ հիմա կողքս ես: Ամեն անգամ պատվով եմ դուրս գալիս յուրաքանչյուր խնդրից, բայց մի օր , երբ մեր տեղում նստած, նամակներդ էի կարդում, զգացի, որ մի ուրիշ քամի էր, մի տեսակ ուրիշ քամի: Չէ, Ես գուցե կհավատայի, որ փոխվել ես, բայց դու չէիր: Մեկ ուրիշն էր փորձում գրավել քո տեղը: Այդ օրվանից փորձում եմ տանից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ դրսում քամի չկա: Ոչ մի կերպ չեմ ուզում, որ ուրիշը խաղա մազերիս հետ, չեմ ուզում ուրիշի շրթունքները զգամ այտերիս, չեմ ուզում, որ ուրիշի շրթունքները համբուրեն բաց ու մաքուր Ճակատս, չեմ ուզում ուրիշի ձեռքերը տաքացնեմ ցուրտ ձմռանը, չեմ ուզում ուրիշի վերարկուն կրեմ սեփական խղճուկ մարմնիս, չեմ ուզում ուրիշը վերցնի իմ ծանրությունը, չեմ ուզում գիշերներն ուրիշի հեռախոսահամարից զանգ գա, չեմ ուզում ոչ մեկի ու ոչ մեկի հետ դիմավորեմ գալիք Նոր տարին, ծննդյանս տարեդարձը: Հասկանու՞մ ես, չեմ ուզում ուրիշի ձայնը լսեմ, չեմ ուզում, Ես միայն քամի եմ ուզում, որ սենյակիս պատուհանը բաց թողնեմ ու զգամ, որ կողքս ես: Ուզում եմ, որ քե ձայնը այնքան բարձր լինի, որ չլսեմ ուրիշ ոչինչ: Ի՜նչ դժվար է, Տեր իմ: Շա՜տ շուտվանից չեմ լսել ձայնդ: Վախենում եմ առանց քո ձայնի, առանց քո խոսքերի, առանց քո բառերի: Մարդիկ ականջիս միշտ շշնջում են, ասում են, որ մոռանամ քեզ, ասում են, թե սիրտդ քարացել է ու սերդ մոռացվել է, էլ չես սիրում դու ինձ: Գիտե՞ս, պատուհանս միշտ բաց էի թողնում՝ մտածելով, որ կներխուժես իմ սենյակ: Չէ, չկարծե՛ս, թե փակել եմ պատուհանը, ուղղակի արդեն փոխել եմ սենյակս: Այս նոր սենյակում պատուհան չկա, միշտ սառն է: Ասում են՝ ձմռանը ջեռուցման կարիք կզգացվի, բայց հավատա չեմ ուզում, Ես սառնություն եմ ուզում: Երբեմն մի հեռու անկյունից նայում եմ ձեզ, բայց շտապում եմ հեռանալ, անցնել օվկիանոս, ծով, անվերջ շրջագայել ու հասնել այն կետին, որտեղ շատ վաղուց էի ուզում լինել: Հեռանամ, որ չզգամ նրանց բացակայությունը: Չէ՞ որ նրանք երջանիկ են առանց ինձ:

Անվերջ գոռում էի, կարծես՝ գժվել ՝էի...

Այո՛, գժվել եմ, ինչու՞ չգժվել...



















Ների՛ր, Ձեռնո՛ց, ների՛ր, քանզի ես եմ մեղավոր


-Չգիտեմ: 
-Ինչու՞ տվեցիր: 
-Չտվեցի, նա ինքն իր կամքով վերցրեց: 
-Ստում ես: 
-Հավատա՛, չեմ ստում:
 -Մրսում եմ: 
-Գիտեմ, ես էլ: 
-Մենք ծնված օրվանից միասին էինք: 
-Ցավում եմ: Ների՛ր: 
-Ներե՞մ, բայց ինպե՞ս: 
-Ների՛ր, Ձեռնո՛ց, ների՛ր, քանզի ես եմ մեղավոր, եթե ես այդ օրը ձեզ ինձ հետ չվերցնեի , հիմա, դուք առանձին չէիք լինի: Ների՛ր: Ես այդքան էլ մեղավոր չեմ, որ ափերս դեռ մանկուց սառն են: 
-Որտե՞ղ ե նա: 
-Նա՞: Վաղուց չգիտեմ <<նա>>-ն ով է: Երևի դու նկատի ունեիր, թե որտեղ է քո <<ձեռնոցը>>: 
 -Այո: Հենց իմ ձեռնոցը: 
-Կարծում եմ, որ իմ <<ձեռնոցի>> հետ է: Ների՛ր, չեմ կարող վերադարձնել, քանի որ վստահ եմ՝ իմ <<ձեռնոցը>> իր իսկ ձեռքով վառել ու թաղել է քո <<ձեռնոցին>>: Ներիր խնդրում եմ: 
-Այս ի՞նչ ես խոսում: Ինչպե՞ս թե վառել է: Ինչի՞ համար պետք է վառած լինի իմ կեսին: Դուք եք մեղավոր, դուք՝ երկուսդ: 
-Մե՞նք: Մենք չկա: Կամ ԵՍ: Այո՛, վառել է, իսկ ի՞նչ էիր կարծում պետք է պահե՞ր ու պահպանե՞ր: Նա հիմա ուրիշ ձեռնոց ունի: Կարծում եմ ավելի նոր ու հետաքրքիր մի ձեռնոց: Կարծում եմ այդ ձեռնոցի մատներն ավելի երկար կլինեն, և վերջապես կտեղավորվեն նրա ափերը ու չեն մրսի ցուրտ ձմռանը: 
-Իսկ դու՞: Դու կպահպանե՞ս ինձ:
 -Այո, բայց վախենամ ափս սառր մնա: 
-Վառվածը՞: 
-Մի՛ ասա: 
-Ինչու՞: 
-Ուզում եմ կտրել այդ ձեռքս: Այն իմ տխուր ձեռքն է: Այն վառվել է, երբ դեռ մանուկ էի: Այն կարծես ԵՍս լինի, բայց, գիտե՞ս, նա սիրում էր այդ ձեռքս: 
-Հիմարություններ մի՛ ասա: Միայն ասա, թե որտեղ է թաղված իմ <<ձեռնոցը>>: 
-Մմմմ՜... Քո <<ձեռնոցը>> թաղվել է իմ մեջ կամ երևի՝ ինձ հետ, բայց ես չգիտեմ , թե որտեղ է նա ինձ թաղել: Ես մանկուց եմ թաղվել: Ասում են՝ մարդու կյանքը պատկերված է ձեռքի ափի մեջ, ամեն մի գիծը իր յուրահատուկ նշանակությունն ունի, ամեն մի գիծ իր պատմությունն ունի, իր ներկան ու իր անցյալը: 
-Ես քեզ հետ եմ: 
-ՄԻ՛ ասա: 
-Հավատա՛: 
-Չեմ հավատում: Բոլորն էլ ասում էին, թե կողքս են, բայց դա այդպես չէ: 
-Ցավու՞մ է : 
-Ինչը՞: 
-Դու ասա : Սիրտդ գուցե, կամ...: 
-Չէ՛, իմ սիրտը երբեք չի ցավում: 
-Ստում ես: 
-Նայի՛ր պատուհանին: Տեսա՞ր:
 -Այո: Դու նրա անունը գրեցիր քրտնած պատուհանին:
 -Մի՛ շարունակիր: 
-Նայի՛ր: Պատուհանը արտասվում է: 
-...... 
-Մի՛ լռիր: 
-Ինչքա՞ն պետք է ձեռքերս ջերմացնեմ գրելով: 
-Հավատա ամեն ինչ լավ կլինի: 
-Ոչինչ էլ լավ չի կարող լինել: Ես հեռանում եմ: 
-Մի՛ արտասվիր: Մնա՛: 
-ԵՍ լաց չեմ լինում: Հերի՛ք է:
-Ախր ես տեսնում եմ, որ արտասվում ես: 
-Իսկ ու՞ր է իմ ձեռնոցը, ու՞ր է: Նրա մեկ ափի մեջ երկու ձեռքս էլ տեղավորվում էին: Սիրում էի տաքացնել ձեռքերը: Սիրում էի նրա ձեռքերը, բայց չէի սիրում, երբ այդ ձեռքերով ծխախոտն էր բռնում: Թող գա: Թեկուզ ծխախոտը ձեռքին: Խոստանում եմ, որ ԵՍ այն դեն կնետեմ ու իմ սեփական սառնությամբ կջերմացնեմ նրան, բայց ու՞ր է:
 -Մաքրի՛ր արցքունքներդ: 
  -Պատասխանի՛ր:
 -Տոնավաճառում: Նոր ձեռնոց է գնում: